ՆորություններՍպորտ

Մանչեսթեր Յունայթեդը հայտարարեց Վարանի տեղափոխության մասին

«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնական կայքում հայտնել է Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ռաֆայել Վարանի տեղափոխության մասին։ Ֆրանսիացի ֆուտբոլիստը անգլիական ակումբի հետ պայմանագիր կկնքի բուժզննումից հետո։

Վարանը «Ռեալի» գույները պաշտպանել է 2011 թվականից, իսկ մինչ այդ հանդես է եկել «Լանսում»։ Նախորդ մրցաշրջանում Վարանը մասնակցել է Լա Լիգայի 31 խաղի, խփել 2 գոլ։

«Ռեալի» կազմում Վարանը 3 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, նվաճել երկրի Գավաթն ու 3 անգամ՝ Սուպերգավաթը, ինչպես նաև 4 անգամ հաղթել է Չեմպիոնների լիգան ու աշխարհի ակումբային առաջնությունը և 3 անգամ դարձել ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթակիր։

armsport.am

Back to top button
Close