ՆորություններՍպորտ

Amazon-ը վավերագրական ֆիլմ է նկարահանելու Լևանդովսկու մասին

Amazon-ը հայտարարել է, որ վավերագրական ֆիլմ է նկարահանելու «Բավարիայի» ու Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու մասին:

«Մենք ուզում ենք պատմել վերելքների և վայրէջքների, ուժեղ և թույլ կողմերի մասին, առանց չափազանցնելու՝ ցույց տալ իրադարձությունները այնպես, ինչպես դրանք իրականում տեղի են ունեցել:

Ֆիլմը պատմում է իմ կարիերայի այն շատ կողմերի մասին, որոնք հետաքրքրում են ֆուտբոլասերներին: Հուսով եմ՝ նրանք, ովքեր պարբերաբար ֆուտբոլ չեն դիտում, կգնահատեն նաև շատ մանր մանրամասները:

Ես ուզում եմ, որ այս վավերագրական ֆիլմը ոգեշնչի այն երեխաներին, ովքեր երազում են հասնել ինչ-որ նշանակալի բանի, բայց չեն հավատում, որ կարող են դա անել», – ասել է 32-ամյա խաղացողը:

Ֆիլմը նախատեսվում է թողարկել Amazon Prime-ում 2022 թվականին:

Back to top button
Close