ՆորություններՔո ձայնը

«Ադրբեջանական ԶՈւ երկոտանիները շարունակում են գերեվարել զինվորների եւ քաղաքացիական անձանց. դիմել եմ միջազգային մի շարք կազմակերպությունների»

Ռուս խաղաղապահների միջամտությամբ հայկական կողմին է փոխանցվել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղի գերեվարված բնակիչը, ում ազերի անասունները դաժան ծեծի են ենթարկել ու նվաստացրել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է 7-րդ գումարման ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Ու մինչ Ալիեւը Զանգեզուրի հետ կապված իր ծրագրերի մասին օրը յոթ անգամ ասուլիս է տալիս, մայիսի 12-ից Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանական զինուժի երկոտանիները շարունակում են գերեվարել զինվորների եւ քաղաքացիական անձանց, շարունակում են հրահրել սահմանային բախումներ։

«Անվտանգություն եւ ժողովրդավարություն» իրավապաշտպան կազմակերպության անունից դիմել եմ միջազգային մի շարք կազմակերպությունների՝ Ադրբեջանի չդադարող ֆաշիզմին արձագանքելու եւ պարզապես մտահոգված հայտարարությունների փոխարեն կոնկրետ քայլեր ձեռնարկելու համար»,-գրել է նա։

Back to top button
Close