ՄիջազգայինՆորություններ

Վրաստանն այլևս չի կարող դիմակայել նոր սահմանափակումներին. Ղարիբաշվիլի

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կառավարության այսօրվա նիստում խոսել է երկրում ստեղծված համաճարակային իրավիճակի մասին: Նրա խոսքով` Վրաստանն այլևս չի կարող դիմակայել նոր սահմանափակումներին և արգելքներին:

Վարչապետն ընդգծել է` ստեղծված իրավիճակից ելնելով երկիրը փակել և «լոքդաուն» հայտարարել չի ​​նախատեսվում: Ըստ Ղարիբաշվիլիի` նրանք ընտրել են մեկ այլ տարբերակ՝ համաճարակի կառավարում: Վարչապետի խոսքով՝ սահմանափակումներն արդարացված չեն լինի, քանի որ դրանք կվնասեն երկրի տնտեսությանը:

«Մեր երկիրը չի կարողանա դիմակայել նոր սահմանափակումներին, ավելին՝ դա կվնասի մեր երկրի տնտեսությանը, ինչը կհանգեցնի լրացուցիչ միլիարդավոր դոլարների պարտք վերցնելուն, որը վճարելու են մեր քաղաքացիները: Ուստի, սիրելի ընկերներ և քաղաքացիներ, որպեսզի այս ամենը չկրկնվի, խնդրում եմ որ բոլորդ պատվաստվեք», — ասել է Ղարիբաշվիլին:

Back to top button
Close