Նորություններ

Հրդեհ Սարյան փողոցում․ մեքենաներ են այրվել, տուժածներ չկան

Հուլիսի 26-ին, ժամը 17։44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարյան փողոցի թիվ 29 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ այրվում է երկու ավտոմեքենա. տուժածներ չկան:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։56-ին, մարվել՝ 18։05-ին։ Այրվել են «KIA Sorento» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ․ Գ․) և «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Ս․ Ս․) շարժիչի հատվածը՝ մասամբ։

Back to top button
Close