Նորություններ

Երևանի Խորենացու փողոցում կնոջը կողոպտած անձին Գավառի ոստիկանները հայտնաբերել են

Հունվարի 25-ին Երևանի Խորենացու փողոցի բնակիչներից մեկին կողոպտել էին։ Դեպքը տեղի էր ունեցել Խորենացու փողոցում։ Կատարվածի մասին ոստիկանություն էր ահազանգել տուժած կինը։ Նա հայտնել էր, որ անծանոթ մեկը հափշտակել է պայուսակը, որի մեջ փող ու փաստաթղթեր էին։ Դեպքի վայր էին մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները, որոնք տուժողից հաղորդում էին ընդունել ու պարզել դեպքի մի շարք հանգամանքներ։

Հանցագործությունը բացահայտելու նպատակով Էրեբունու քրեական հետախույզները ձեռնարկել էին տարաբնույթ միջոցառումներ։ Մասնավորապես, պարզել էին, որ կողոպուտը կատարած անձը երիտասարդ է, պարզել էին նաև նրա արտաքին նկարագիրը։ Երիտասարդի ինքնությունը պարզելու նպատակով Էրեբունու ոստիկանները համագործակցեցին տարածքային բաժինների գործընկերների հետ։ Դեպքից ամիսներ անց՝ հուլիսի 21-ին, ոստիկանության Գավառի բաժնի ծառայողներին հաջողվեց պարզել երիտասարդի ինքնությունը։ Գավառում բնակվող 19-ամյա երիտասարդը հայտնաբերվեց, բերման ենթարկվեց Գավառի բաժին ու հայտնեց, որ ինքը հունվարի վերջերին մայրաքաղաքի Խորենացու փողոցում մի կնոջից հափշտակել էր պայուսակ, որի մեջ փող ու փաստաթղթեր էին: Հանգամանքները քննությամբ պարզվում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Back to top button
Close