ՆորություններՍպորտ

Ջեկո․ Մտածում եմ միայն Ռոմայի մասին, ուրիշ ոչնչի

«Ռոմայի» հարձակվող Էդին Ջեկոն հայտնել է, որ կենտրոնացած է հռոմեական ակումբում իր ելույթների վրա։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ բոսնիացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Յուվենտուսն» ու «Միլանը»․

«Ես հոգնել եմ խոսել շշուկների մասին։ Մտածում եմ միայն «Ռոմայի» մասին, և ուրիշ ոչնչի»,- Ջեկոյի խոսքերն է փոխանցում Sky Sport Italia-ն։

35-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Ռոմայի» հետ ավարտվում է 2022 թվականի հունիսի 30-ին։ Ջեկոն 2015 թվականից է հանդես գալիս «Ռոմայում»։ Ավելի վաղ Ջեկոն հանդես է եկել անգլիական «Մանչեսթեր Սիթիում», գերմանական «Վոլֆսբուրգում», չեխական «Տեպլիցե» և «Ուստի-նա-Լաբեմ», ինչպես նաև բոսնիական «Ժելեզնիչար» ակումբներում։

armsport.am

Back to top button
Close