Նորություններ

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Հուլիսի 24-ին, ժամը 11.50-ին, Երևանի Մոսկովյան և Տերյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Նիսան» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 26-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հուլիսի 24-ին, ժամը 19.10-ին, Երևանի Շիրազի փողոցում իրար են բախվել «ԲՄՎ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 42-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հուլիսի 24-ին, ժամը 21.15-ին, Երևանի Արցախի պողոտայի և Սասունցի Դավթի փողոցների խաչմերուկում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի ենթարկել 61-ամյա քաղաքացու, ինչից հետո մեքենան բախվել է գովազդային վահանակի սյանը. քաղաքացին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հուլիսի 24-ին, ժամը 20.00-ին, հիվանդանոց բուժօգնության տեղափոխված 7-ամյա տղայի ծնողը հայտնել է, որ նա Երևանի Երզնկյան փողոցի իրենց տան մոտ վրաերթի է ենթարկվել անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից:
Կատարվում է քննություն։

***
Հուլիսի 24-ին, ժամը 13.30-ի սահմաններում, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 30-րդ կմ-ին «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով «Նիսանը» առաջ է շարժվելով՝ բախվել է 29-ամյա վարորդին և 24-ամյա ուղևորին, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հուլիսի 24-ին, ժամը 11.30-ի սահմաններում, Արարատի մարզի Այգեստան գյուղում «ՎԱԶ- 2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել գազատար խողովակի հենասյանը. 17-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հուլիսի 24-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 16-րդ կմ-ին «Շկոդա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Վոլվո» բեռնատարի. «Շկոդայի» 33-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հուլիսի 24-ին, ժամը 10.30-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Դարանի 5-րդ փողոցում իրար են բախվել «Նիսան» և «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» 39-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հուլիսի 24-ին, ժամը 02.00-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 29-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107»-ի 44-ամյա վարորդը և «Ֆոլքսվագենի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հուլիսի 24-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Պարույր Սևակի և 7-րդ փողոցների խաչմերուկում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 45-ամյա հեծանվորդի և իր մեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հուլիսի 24-ին, ժամը 12.40-ի սահմաններում, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 167-րդ կմ-ին իրար են բախվել «Նիսան Իքստռաիլ» և «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21214»-ի 34-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հուլիսի 24-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Մայիսյան կամուրջ-Նոյեմբերյան ճանապարհի 16-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-21703» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21703»-ի 34-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հուլիսի 24-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Իջեւանի Արցախյան փողոցում իրար են բախվել «ՎԱԶ -21154» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և «Մերսեդեսի» 29-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հուլիսի 24-ին, ժամը 11.30-ի սահմաններում, Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհի 22-րդ կմ-ին «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի. «Տոյոտայի» 34-ամյա ուղևորը, «ԲՄՎի» 45-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հուլիսի 25-ին, ժամը 01.25-ին, Երևանի Նազարբեկյան փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի, որն էլ առաջ ընթանալով՝ բախվել է կայանված «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի. «Մերսեդեսի» 29-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հուլիսի 25-ին, ժամը 19.50-ին, Երևանի Բաբաջանյան փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված տրակտորի. 57-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հուլիսի 25-ին, ժամը 09.20-ի սահմաններում, Արարատի մարզի Բերքանուշ-Դվին գյուղամիջյան ճանապարհին «ՎԱԶ-210740» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 11-ամյա տղայի, իր մեքենայով նրան տեղափոխել է հիվանդանոց և ներկայացել ոստիկանություն:
Կատարվում է քննություն։

***
Հուլիսի 25-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի Արամ Խաչատրյան և Աբովյան փողոցների խաչմերուկում «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը և կողաշրջվել. 63-ամյա վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հուլիսի 25-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 72-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հուլիսի 26-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհի 3,5 կմ-ին «ՎԱԶ- 2107» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյան աշտարակի հենասյանը. 34-ամյա վարորդը և 15-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հուլիսի 25-ին, ժամը 17.30-ի սահմաններում. Լոռու մարզի Աթան գյուղի Մեծ ուրթ հանդամասում տրակտորը կողաշրջվել է և շուրջ 2 մետր բարձրությունից ընկել ճանապարհի ներքևի հատվածը. տրակտորի թափքում գտնվող 32-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Հուլիսի 25-ին, ժամը 23.15-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 78-ամյա քաղաքացի և հայտնել, որ վնասվածքները ստացել է Աթան գյուղում բնակվող եղբոր տանն ընկնելու հետևանքով: Պարզվել է, որ 78-ամյա քաղաքացին վնասվածքները ստացել է հուլիսի 25-ին Մեծ ուրթ հանդամասում տեղի ունեցած նույն պատահարի հետևանքով:
Կատարվում է քննություն։

***
Հուլիսի 25-ին, ժամը 11.20-ի սահմաններում, Չարենցավան-Ալափարս խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ -2106» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի 43-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հուլիսի 25-ին, ժամը 10.30-ի սահմաններում, Իջեւանի Երևանյան փողոցում իրար են բախվել «Նիսան» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» 37-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հուլիսի 25-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Տավուշի մարզի Աղավնավանք բնակավայրի վարչական տարածքում «Նիսան Տիդա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի բետոնե սյուներին և հայտնվել գետակում. 32-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button
Close