ՄիջազգայինՆորություններ

Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 23 239 նոր դեպք

ՌԴ-ում COVID-19-ի դեպքերի թիվը ավելացել է 23 239-ով՝ հասնելով 6 149 780-ի, լրագրողներին տեղեկացրել են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբում։

Վերջին մեկ օրում Ռուսաստանում նոր կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերը կազմել են 23 329՝ 84 տարածաշրջաններում, այդ թվում հայտնաբերվել է 2137 (9,2 տոկոս) դեպք՝ առանց կլինիկական դրսեւորումների։

Ավելացվում է, որ ամբողջ ընթացքում երկրում գրանցվել է հիվանդության 6 149 780 դեպք։ Աճի տեմպը կազմում է 0,38 տոկոս։

Մեկ օրում ՌԴ-ում հաստատվել է COVID-19-ից մահվան 727 դեպք, ամբողջ ընթացքում՝ 154 601։

Back to top button
Close