Նորություններ

Գիշերը հայ-ադրբեջանական սահմանին լարված է եղել, տարհանել են Սոթքի հանքավայրի աշխատակիցներին

Գիշերը կրակոցներ են եղեկ Սոթքի շրջանում։Panorama.am-ի տեղեկություններով, անկանոն կրակոցների հետևանքով, հանքավայրի աշխատակիցները թողել են աշխատանքն ու փախել։Մարդիկ վախեցած են։ Ինչպես մեզ հայտնեցին բնակիչներից, կրակոցները եղել են հայ-ադրբեջանական սահմանին։ Քանի որ սահմանն անցնում է հանքավայրի տարածքով, թիրախում են հայտնվել նաև հանքավայրի աշխատակիցները։

«Գեոպրոմայնինգ Գոլդ»  ընկերությունից Panorama.am-ին հայտնեցին, որ սահմանին լարվածություն եղել է, ինչի հետևանքով դադարեցվել է հանքավայրի աշխատանքը։

«Այո,  լարվածություն է եղել։ Մնեք հրատապ քայլեր ենք ձեռնարկել՝ դադարեցնելով հանքավայրի աշխատանքն։ Ընկերության անվտանգության աշխատակիցներն աշխատակիցներին տարհանել են։ Այս պահին աշխատանքը վերսկսվել է»,- հաստատեցին ընկերությունից։

Մեզ նաև հայտնեցին նաև, որ վիրավորներ չկան, մոտ 150 աշխատակցի տարհանել են, որոնք այդ պահին իրականացրել են հերթապահություն։

Սպասում ենք ՊՆ-ի պարզաբանմանը:

 

Աղբյուր` Panorama.am

Back to top button