ՆորություններՍպորտ

Գուցե մի օր հանդես գամ Հայաստանի հավաքականի կազմում. Վիմերկատի

«Արարատ Արմենիայի» նորեկ իտալացի դարպասապահ Վալերիո Վիմերկատին ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում խոսել է տեղափոխության, Հայաստանի և նոր մրցաշրջանի մասին։

«Արարատ Արմենիա» տեղափոխության մասին

«Կարծում եմ ժամանակն էր եկել փորձելու մի նոր բան։ «Արարատ Արմենիան» այն թիմն է, որը միշտ պայքարում է չեմպիոնության համար և ես հույս հունեմ հասնել հաջողության այս թիմի կազմում։ Մեր գլխավոր նպատակը իհարկե չեմպիոնությունն է»

Սպասվող մրցաշրջանի մասին

«Ինչ վերաբերվում է առաջիկա մրցաշրջանին, ապա կարծում եմ, որ բոլոր թիմերի հետ էլ բարդ է լինելու։ Նրանք բոլորն էլ պայքարելու են միավորների համար և մեզ համար շատ կարևոր է, որպեսզի մենք ինքներս շատ միավորներ չկորցնենք»

Հայաստանի մասին

«Հայաստանում Իտալիայի պես շատ շոգ է։ Մարդիկ այստեղ շատ բարի են և օգնում են տարբեր հարցերում։ Հույս ունեմ, որ դեռ երկար տարիներ կմնամ այստեղ և ինչու չէ, գուցե, մի օր հանդես գամ Հայաստանի հավաքականի կազմում»,- ասել է Վիմերկատին։

armsport.am

Back to top button