ՄիջազգայինՆորություններ

Ստավրոպոլում ձերբակալել են քրեական հետախույզ, մայոր Ռուսլան Աբովյանին սպանած հանցագործներից մեկին

ՌԴ-ում իրավապահ մարմինները ՌԴ ՆԳՆ Ստավրոպոլի վարչության №4 քրեական հետախուզության բաժնի պետի տեղակալ Ռուսլան Աբովյանի սպանության կասկածանքով ձերբակալել են 28-ամյա Իբրահիմ Սիմբարիգովին: Այս մասին հայտնում է ren.tv-ն:

Նշվում է, որ ձերբակալվածը տեղաբնակ է եւ թաքնվելիս է եղել լքված կառույցներից մեկում:
Այժմ որոնում են երկրորդ կասկածյալին. խոսքը 44-ամյա Զաուրբեկ Կենիեւի մասին է:

Ավելի վաղ հայտնի էր դարձել տեղի ոստիկանության բաժանմունքներից մեկի քրեական հետախուզության պետի տեղակալ Ռուսլան Աբովյանի սպանության մասին: Մարդասպանը ոստիկանության մայորին սպասել է նրա տան մոտ եւ կրակոցներ արձակել:

Տուժածին հոսպիտալացրել են, սակայն նա մահացել էր վերակենդանացման բաժանմունքում: Նախնական վարկածով՝ հարձակվողները երկուսն են եղել:

Վարկածներից մեկը վրեժխնդրությունն է եղել՝ կապված 6 տարի առաջ Չեչնիայում տեղի ունեցած ձերբակալության հետ, որին մասնակցել է Աբովյանը:

Back to top button
Close