ՄիջազգայինՆորություններ

Իրանի ԻՀՊԿ հրամանատարը մեկնել է Խուզեստան՝ նահանգում շարունակվող բողոքի ցույցերի ֆոնին

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) հրամանատար Հոսեյն Սալամին շաբաթ օրը ժամանել է հարավ-արևմտյան Խուզեստան նահանգ, հայտնում է Tasnim գործակալությունը:

Սալամին եղել է նահանգի մայրաքաղաք Ահվազ քաղաքում՝ ուսումնասիրելու տարածաշրջանում լարվածություն առաջացրած խնդիրները: Նա նախատեսում է այցելել տարբեր համայնքներ, որտեղ բողոքի ցույցեր են տեղի ունենում կամ անցկացվել են:

Բացի այդ, Սալամին մտադիր է վերահսկել Խուզեստանում ջրամատակարարման հետ կապված խնդիրների լուծման ծրագրի ընթացքը, որն իրականացնում է ԻՀՊԿ-ն:

Խուզեստանի մի քանի քաղաքներում վերջին երկու շաբաթվա ընթացքում բողոքի ցույցերը շարունակվում են՝ կապված խմելու ջրի պակասի հետ:

Վերջին օրերին Լուրեստանի և Սպահանի նահանգներում առանձին ցույցեր են անցկացվել՝ ի պաշտպանություն Խուզեստանի բնակիչների: Միևնույն ժամանակ, մի քանի ակցիաների ընթացքում անհայտ անձանց կողմից եղել են հրազենի օգտագործման դեպքեր, ինչի հետեւանքով կան զոհեր և տասնյակ վիրավորներ:

Երաշտի հետեւանքով երկրի մի շարք քաղաքներում խմելու ջրի պակաս կա:

Back to top button
Close