Նորություններ

Քննարկվել են վրաց-հայկական պետական ​​սահմանին վերաբերող հարցեր

Վրաստանի Ներքին գործերի նախարար Վախտանգ Գոմելաուրին հյուրընկալել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Արման Մարալչյանին:

Հանդիպմանը ներկա է եղել նաև Վրաստանի ՆԳՆ սահմանապահ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Նիկոլոզ Շարաձեն:

Ըստ Վրաստանի ՆԳ նախարարության` այցի նպատակն է քննարկել վրաց-հայկական պետական ​​սահմանին վերաբերող հարցեր և զարգացնել երկկողմ համագործակցությունը:

Հանդիպմանը կողմերը քննարկել են սահմանային ոլորտում հարաբերությունների խորացմանը վերաբերող հարցեր:

aliq.ge

Back to top button
Close