Նորություններ

Թշնամու գնդակից վիրավորված ժամկետային զինծառայողին վիրահատել են, հեռացրել են երիկամը

«Զինծառայողը վիրավորում է ստացել որովայնի շրջանում։ Այս պահին վիճակը կայուն ծանր է։ Վիրահատել են, երիկամն է հեռացվել։ Այս պահին զինծառայողը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում»,-այս մասին ԳԱԼԱ-ին փոխանցեցին Մուրացանի զինվորական հոսպիտալից։

Հիշեցնենք, որ երեկ Կութ համայնքի վարչական տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական հենակետում հերթապահություն իրականացնելիս հակառակորդի հետ փոխհրաձգության հետևանքով հրազենային մարմնական վնասվածքներ են ստացել պարտադիր ժամկետային զինծառայող Արման Գուրգենի Աթասյանը, պայմանագրային զինծառայողներ Լեռնիկ Հենրիկի Նավոյանը և Յուրիկ Աշոտի Օհանյանը:

ՀՀ քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ վերջիններս տեղափոխվել են Գեղարքունիքի կայազորային հոսպիտալ, որտեղ Ա.Աթասյանի վիճակը գնահատվել էր ծայրահեղ ծանր:

Back to top button
Close