ՄիջազգայինՆորություններ

Թբիլիսիում քովիդ-մահճակալների դեֆիցիտ է

Վրաստանի առողջապահության նախարարությունը հաղորդել է Թբիլիսիի կլինիկաներում քովիդ-մահճակալների պակասի մասին:

Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն ասել է, որ  մահճակալներ են ավելացվել բոլոր կլինիկաներում, հավելյալ մահճակալների խնդիր կա մանկական բաժանմունքներում: Շրջաններում տեղերի խնդիր չկա. 1 258 ազատ մահճակալ կա: Խնդիրը միայն մայրաքաղաքում է:

Զուգահեռաբար` աճում է մահճակալների քանակը քովիդ- հյուրանոցներում, որտեղ տեղավորվում են  հոսպիտալացման կարիք չունեցող  հիվանդները, որոնք  ցանկանում են մնալ բժիշկների շուրջօրյա  հսկողության տակ` մինչև ամբողջական վերականգնումը:

Առաջիկա օրերին քովիդ-հյուրանոցներում մոբիլիզացվելու է 400 լրացուցիչ մահճակալ:

Վերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 2617 նոր դեպք:

Երկրի  կլինիկաներում մահճակալների 80% -ը զբաղված է: Արհեստական ​​ շնչառության սարքերի պակասի մասին չի հաղորդվում: Այժմ վերակենդանացման բաժանմունքում կա կորոնավիրուսով վարակված 205 մարդ:

Back to top button
Close