ՄիջազգայինՆորություններ

Ավստրալիայում շարունակվում են անկարգությունները COVID-19-ի պատճառով կիրառված սահմանափակումների դեմ

Կորոնավիրուսի տարածման պատճառով սահմանափակումների ներդրման դեմ բողոքի զանգվածային ցույցերն Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում ոստիկանության հետ բախումների են վերածվել: Այդ մասին հայտնում է Ավստրալիայի ABC հեռուստառադիոընկերությունը:

Ցուցարարները դուրս են եկել քաղաքի փողոցներ՝ դժգոհ Ավստրալիայում ներդրված տոտալ արգելափակումից: Նրանք բախվել են ոստիկանության հետ: Ցուցարարները պլաստիկե շշեր և ծաղկամաններ են նետել ոստիկանության աշխատակիցների ուղղությամբ, վերջիններս արցունքաբեր գազ են կիրառել:

 

Քաղաքի ոստիկանապետը ցուցարարներին անվանել է «եսասեր դմբոներ»: Բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանությունը բերման է ենթարկել առնվազն 57 մարդու:

Հիշեցնենք, որ Սիդնեյում սահմանափակումները, որոնք ներդրվել էին դեռ հունիսին, երկարաձգվել են մինչև հուլիսի 31-ը: Իշխանությունների այս որոշումն առաջացրել է հասարակության դժգոհությունը: Բողոքի ցույցի մասնակիցներն անհանգստացած են կոշտ սահմանափակող միջոցառումների սոցիալական և տնտեսական ազդեցությունից:

Back to top button
Close