ՄիջազգայինՆորություններ
Հայիթիի սպանված նախագահի հուղարկավորման ժամանակ կրակոցներ են հնչել

Հայիթիի նախագահ Ժովենել Մոյիզի հուղարկավորման վայրի մոտ կրակոցներ են հնչել: Այդ մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ականատեսներին:
Սպանված նախագահի հուղարկավորման ժամանակ անկարգություններ են տեղի ունեցել, ցուցարարներն անվադողեր են այրել. Իրավապահներն արցունքաբեր գազ են կիրառել:
Հուղարկավորությանը մասնակցել են քաղաքական գործչի այրին, կառավարության անդամներ և օտարերկրյա պաշտոնյաներ՝ այդ թվում ԱՄՆ պատվիրակության անդամներ:
Մոյիզը պետությունը ղեկավարում էր 2017 թվականից: Նա մահացու վիրավորվել էր հուլիսի 7-ի գիշերը՝ իր նստավայրի վրա հարձակման ժամանակ: Նախագահի կինը նույնպես վիրավորվել էր և հոսպիտալացվել Մայամիում: