ՆորություններՍպորտ

Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը դուրս եկավ աշխարհի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ

Սոչիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի վերջին ներկայացուցիչ Հայկ Մ. Մարտիրոսյանը (2648) դուրս եկավ 1/8 եզրափակիչ։

Հայ գրոսմայստերը մրցեց խորվաթ Անտե Բրկիչի (2592) հետ եւ երկու դասական պարտիայի արդյունքում առավելության հասավ 1,5;0,5 հաշվով։

Երկրորդ դասական պարտիան ոչ ոքի ավարտվեց 42-րդ քայլում։ Առաջին դասական պարտիայում Հայկ Մ. Մարտիրոսյանը սպիտակ ֆիգուրներով հաղթել էր 48 քայլում։

1/8 եզրափակչում Հայկ Մ. Մարտիրոսյանը կմրցի Մամին Տաբատաբաեի (2613, Իրան) — Պենտալա Հարիկրիշնա (2730, Հնդկաստան) զույգի հաղթողի հետ։

Հիշեցնենք, որ 2016թ. աշխարհի մինչեւ 16 տարեկանների չեմպիոն Հայկ Մ․ Մարտիրոսյանը երրորդ շրջանում հաղթել էր Ադրբեջանի հավաքականի առաջատար, համաշխարհային վարկանիշային աղյուսակը 6-րդ համար Շաքրիյար Մամեդյարովին (2770)։

Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ հասած շախմատիստները կստանան աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ուղեգրեր։

Back to top button