ՆորություններՔո ձայնը

«ՊՆ-ի հաղորդագրությունն ավարտվում է հետևյալ իմաստուն պարբերությամբ…». Ա. Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մենք ինչո՞վ ենք մեղավոր…Կարդացի Գեղարքունիքում տեղի ունեցած ադրբեջանա-հայկական նոր, ավելի ճիշտ՝ հերթական միջադեպի մասին ՀՀ ՊՆ պաշտոնական հաղորդագրությունը։ Ունենք երեք վիրավոր։

Հաղորդագրությունն ավարտվում է հետևյալ իմաստուն պարբերությամբ․Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը խստիվ դատապարտում է Ադրբեջանի զինված ուժերի հերթական սադրանքը։ Իրադրության սրման ողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա։

Իսկապես փայլուն է ասված։ Այս նույն տրամաբանությամբ շարունակենք․

-1915թ․ցեղասպանության ողջ պատասխանատվությունն ընկնում է Երիտթուրքական կառավարության վրա։

-1918թ․Կարսի, Էրզրումի անկումն ու հայերի կոտորածի պատասխանատվությունն ընկնում է Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարության վրա։

-1920թ․Կարսի, Ալեքսանդրապոլի անկումների և հայերի կոտորածի պատասխանատվությունն ընկնում է Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարության վրա։

-2020թ․պատերազմը, Արցախի նվաճման, քաղաքացիական անձանց սպանությունների և հայ զինվորների գերեվարումների ողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա:

…Եւ այսպես շարունակ…»:

Back to top button
Close