ՄիջազգայինՆորություններ

Բելգիայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 37-ի

Բելգիայում վերջին տասնամյակների ընթացքում տեղի ունեցած ամենաավերիչ ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 37-ի, եւս 6 մարդ անհետ կորած է համարվում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Վալոնիայի առավել տուժած տարածքներում, մասնավորապես Վերվիե քաղաքում, հարյուրավոր բնակելի շենքեր ջրհեղեղի պատճառով պիտանի չեն ապրելու համար, մոտ 10.000 մարդ պետք է տեղափոխվի:

Վալոնիայի իշխանությունները հայտարարել են տուժածների համար արտակարգ օգնության մեխանիզմի ստեղծման մասին, որի շրջանակներում նրանք մտադիր են հավաքել շուրջ երկու միլիարդ եվրո՝ տուժած տարածքների վերականգնման աշխատանքները ֆինանսավորելու համար: Այդ աշխատանքները, փորձագետների կարծիքով, կարող են տևել մի քանի տարի:

Հուլիսի 14-15-ն աննախադեպ ջրհեղեղը հսկայական վնասներ պատճառեց Բելգիայի հարավային նահանգներին: Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դե Կրոոյի խոսքով ՝ այս ջրհեղեղը դարձավ երկրի պատմության մեջ ամենաաղետալին:

Back to top button