ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Նոր արտաճանապարհային էլեկտրական սկուտեր, որով կարելի է երթեւեկել անանցանելի տեղանքներով

Կալիֆորնիայի Splach ընկերության մոտոցիկլետ-սկուտերն աշխատում է 960 Վտ հզորությամբ էլեկտրական շարժիչով և ի վիճակի է երթեւեկել քաղաքում կամ նույնքան հեշտությամբ էքստրեմալ արտաճանապարհային ճանապարհորդություն իրականացնել:

Splach Transformer ապրանքանիշի նոր արտադրանքը կհամալրի Splach ընկերության տեսականին, որը կենտրոնացած է անհատական ​​քաղաքային տրանսպորտային միջոցների՝ էլեկտրական սկուտերների և էլեկտրական հեծանիվների արտադրության վրա: Նոր սարքը ավանդական սկուտերի և էլեկտրական մոտոցիկլետի հիբրիդ է, որը թույլ է տալիս զբոսնել անանցանելի տեղանքներում:

Splach Transformer-ը կարող է ընդամենը 5 վայրկյանում զարգացնել 40 կմ/ժամ արագություն: Պնեւմատիկ անվադողերը թույլ են տալիս հարմարավետ ճանապարհորդել ինչպես մայրուղիներով, այնպես էլ արտաճանապարհային տեղանքներով:

Ակուտերի ինքնավար աշխատանքն ապահովում է մարտկոցը, որը թույլ է տալիս մեկ լիցքավորմամբ անցնել մինչև 45 կիլոմետր: Մարտկոցի փոխարինումը տևում է ընդամենը մի քանի վայրկյան:

Նախնական տեղեկությունների համաձայն, Indiegogo պլատֆորմի միջոցով Splach Transformer-ը պատվիրելու համար կպահանջվի ընդամենը 1000 ԱՄՆ դոլար, ինչը սարքի գնահատված մանրածախ գնի 33%-ն է:

Back to top button
Close