ՆորություններՍպորտ

Մոուրինյուն հույսեր չի կապում Պեդրոյի հետ. իսպանացին կարող է հեռանալ Ռոմայից

Կիսապաշտպան Պեդրոն կարող է հեռանալ «Ռոմայից»:

Sky Sport Italia-ի լրագրող Անժելո Մանջատեն հայտնում է, որ 33-ամյա իսպանացին չի մտնում թիմի նոր գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի ծրագրերի մեջ:

Պեդրոյի պայմանագիրը նախատեսված է դեռևս 2 տարով՝ տարեկան 3 մլն եվրո աշխատավարձով: Ֆուտբոլիստը հույս ունի մոտ ժամանակներս նոր ակումբ գտնել:

Ավարտված մրցաշրջանում կիսապաշտպանն Ա Սերիայի 27 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 5 գոլի հեղինակ:

Back to top button
Close