Նորություններ

Երևանի կենտրոնում հաստաբուն ծառն արմատից պոկվել և ընկել է պարեկային ծառայության ավտոմեքենայի վրա, վնասվել է նաև կայանված Mercedes-ը

Քիչ առաջ ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառը Երևանի կենտրոնում՝ Տերյան-Մոսկովյան փողոցների խաչմերուկում, պոկվել և ընկել է՝ փակելով Մոսկովյան փողոցը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն մեծ վնաս է պատճառվել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողական Skoda մակնիշի ավտոմեքենային, ինչպես նաև կայանված Mercedes մակնիշի ավտոմեքենային:

Այս պահին նշված հատվածում երթևեկությունը միակողմանի  է դարձել և օպերատիվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական  ջոկատից 1 մարտական հաշվարկ: Օպերատիվորեն ժամանել են նաև Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 shamshyan.com 

Back to top button
Close