ՄիջազգայինՆորություններ

Գերմանիային պատուհասած աղետի զոհերի թիվը հասել է 175-ի

Հորդառատ անձրևների հետեւանքով Արևմտյան Գերմանիայում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղից մեկ շաբաթ անց Ռեյնլանդ-Պֆալցի դաշնային հողերում զոհերի թիվը հասել է 128-ի, տեղեկացնում է dw.com-ը: Եւս 155 մարդ դեռ անհետ կորած է համարվում, 764 մարդ վիրավորվել է, Մայնցում հայտնել է Ռեյնլանդ-Պֆալցի վարչապետ Մալու Դրայերը:

Հարեւան Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա նահանգում ջրհեղեղի զոհերի թիվը մնացել է անփոփոխ՝ 47: Ընդհանուր զոհերի թիվը հասել է 175-ի:

 

Ըստ Դրայերի, աղետի իրական մասշտաբները պարզ կլինեն միայն մի քանի շաբաթ անց, բայց արդեն պարզ է, որ դա աննախադեպ էր: «Այս շրջանում ջրհեղեղներ պարբերաբար լինում են, բայց այս անգամ որոշ տեղերում ջրի բարձրությունը գերազանցել է 8 մետրը, ավերված քաղաքների և ենթակառուցվածքների վերակառուցումը շատ երկար ժամանակ կպահանջի»,-նշել է վարչապետը:

Նախորդ օրը Գերմանիայի կառավարությունը գործարկել էր արտակարգ ֆինանսական օգնության մեխանիզմ ջրհեղեղի հետևանքները հաղթահարելու համար և հաստատել 400 միլիոն եվրոյի օգնության փաթեթ, որն ուղղված է լինելու շենքերի և քաղաքային ենթակառուցվածքների վնասների վերացմանը:

Միայն տրանսպորտային ոլորտի կրած վնասը, ըստ Գերմանիայի տրանսպորտի նախարարության նախնական գնահատականների, կարող է կազմել 2 միլիարդ եվրո:

Back to top button
Close