Մշակույթ/ՊատմությունՆորություններ

Գյումրիի Մերկուրովի անվան նկարչական դպրոցում իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ

Համայնքային բյուջեի միջոցներով Գյումրիի Ս.Դ.Մերկուրովի անվան նկարչական դպրոցի կիսանկուղային հատվածում իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ:

Դպրոցում նախատեսվում է կառուցել քանդակի դասարան եւ ցուցասրահ: Նկարչական դպրոցի կիսանկուղային հատվածում աշխատանքներ իրականացնելու հարցը Գյումրի համայնքի ավագանին քննարկել և կողմ էր քվեարկել ապրիլին կայացած նիստի ընթացքում:

2021 թվականը հոբելյանական է Գյումրիի Մերկուրովի անվան նկարչական դպրոցի համար. մեկ դար առաջ է Ալեքսանդրապոլում հիմնադրվել Անդրկովկասի առաջին նկարչական դպրոցը։

 

Back to top button
Close