Նորություններ

Երևանում ուժեղացված ծառայություն է. ինչու են խուզարկվում մեքենաները

Երևանում և դեպի մարզեր մտնող և դուրս եկող մեքենաները խուզարկվում են: Ստեղծված իրավիճակով պայմանավորված փողոցներում խցանումներ են:

ԼՈՒՐԵՐ.com-ին ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը փոխանցեց, որ ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացնում. «Օրենքով վերապահված լիազորությունների սահմաններում ծառայություն է իրականացվում»,- ասաց նա` այլ մանրամասներ չհայտնելով:

Նշենք, որ վերոնշյալ խնդրի վերաբերյալ ահազանգում են ֆեյսբուքյան օգտատերերը՝ հրապարակելով տեսանյութեր եւ լուսանկարներ:

Back to top button
Close