ՆորություններՔո ձայնը

Հայաստանի կլիմաքսը. Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սուկսեցիա (լատիներեն՝ succesio-ժառանգականություն, շարունակականություն) հասկացությունը շրջանառության մեջ է մտցրել ամերիկացի բուսաբան Ֆրեդերիկ Կլեմենտսը: Նախ նա շրջանառության մեջ էր դրել ԷԿՈՏՈՆ հասկացությունը, ինչը նշանակում է որևէ համույթի կյանքի կտրուկ շրջադարձը (հիմնականում բուսական ու կլիմայական իմաստով): Այդ կտրուկ շրջարձի հետևանքով ԷԿՈՏՈՆ է տեղի ունենում և նոր միջավայր է ստեղծվում, որին պետք է բույսերն ու կենդանական աշխարհը համրարվի: Հենց այդ պրոցեսը կոչվում է ՍՈՒԿՍԵՑԻԱ:

Հասկանալի է, որ մեր մոլորակում պարբերաբար տեղի են ունենում երկրաշարժեր, ցունամիներ, ջրհեղեղներ, ավերիչ հրդեհներ և այլն, որի հետևանքով բուսական ու կենդանական աշխարհը նոր ստեղծված միջավայրի պատճառով պետք է նոր կյանքի ու հարաբերությունների ձևեր ստեղծվի, այսինքն, սուկսեցիայի հետևանքով վերափոխի ինքն իրեն:

Հիմա այդ տեսության մեզ հետաքրքրող մասին անդրադառնանք:

Ահա, այդ էկոտոները Կլեմենտսն անվանել է սուկսեցիոն շարք, որի ժամանակ ամեն մի էկոտոնը նոր զարգացման պայմաններ է թելադրում: Երբ որևէ միջավայր չի փոփոխվում, այսինքն փոփոխության ու զարգացման պատճառ չի տեսնում, ապա այդ միջավայրը Կլեմենտսը բնութագրում է որպես ԿԼԻՄԱՔՍ: Այսինքն Կլիմաքսի հիմնական պատճառն այն է, որ այդ միջավայրը փոփոխվելու որևէ պատճառ ու խնդիր չի տեսնում:

Նույնը կարելի է տեսնել հասարակությունների կյանքում, բնական արհավիրքներին զուգահեռ հասարակությունների կյանքում տեղ ունեն նաև ավերիչ պատերազմները, համաճարակները և այլն: Անցած տարվա պատերազմը մեզ համար Սուկսեցիա էր, որի պատճառը էկետոն-պատերազմն էր: Նման Էկոտոնը պետք է մեզ համար լուրջ փոփոխությունների պատճառ հանդիսանար, պետք է փոխվեր ամեն ինչ՝ հարաբերությունները, սոցիալական ու քաղաքական ինստիտուտները, հանրային դիսկուրսը, մշակույթը, կրթությունը և այլն:

Հասկանալի է, որ ամեն ինչ չի կարող միանգամից փոփոխվել, բայց այդ պրոցեսի ընկալումները պետք է խորքային հետք թողնեին մեր ամեն ինչի վրա: Բավական է թերթել մամուլն ու քաղաքական գործիչների ելույթները, ակնհայտ է դառնում Կլիմաքսի նշանները»:

Back to top button
Close