Նորություններ

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կոլումբիայի նախագահին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կոլումբիայի Հանրապետության նախագահ Իվան Դուկե Մարկեսին այդ երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:

Նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանի և Կոլումբիայի միջև հարաբերությունները հիմնված են բարի կամքի, փոխադարձ վստահության և բարեկամության վրա։ Նա համոզմունք է հայտնել, որ երկու երկրների միջև համագործակցությունը կշարունակի զարգանալ և ընդլայնվել` ի շահ ժողովուրդների:

Back to top button