Նորություններ

«Գիշերը դիրքերի ուղղությամբ կրակոցներ են եղել. էս պահին հանդարտ է». Կութի համայնքապետ

«Էս պահին հանդարտ է. գիշերը դիրքերի ուղղությամբ կրակոցներ են եղել, ճիշտ է, գյուղի ուղղությամբ չէ. ամեն դեպքում, խուճապ չկա, բայց մարդիկ վախենում են, ամեն ինչ անորոշ է»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարեց Կութ համայնքի ղեկավար Սիմա Չիտչյանը:

Չիտչյանն ասում է, որ կրակոցները, ճիշտ է, գյուղի ուղղությամբ չեն եղել, բայց եղել են մարդիկ, ովքեր լսել են կրակոցի ձայները:

«Թե ինչու են կրակել, ինչ է եղել, ինչ են ուզում ասել, ես ոչինչ չեմ կարող ասել: Գյուղացիները էդ ժամին քնած են եղել, բայց եղել են մարդիկ, ովքեր լսել են կրակոցի ձայները:

Այսօր ամբղջ օրվա ընթացքում կրակոցներ չենք լսել, դեռ հանդարտ է, բայց դե չես կարող ասել՝ հաջորդ վայրկյանին ինչ կլինի»,- հայտարարեց Կութի համայնքապետ Սիմա Չիտչյանը:

Համայնքապետի խոսքով՝ այսօր գյուղում ամենամեծ դժվարությունը ոչ թե այն է, որ մարդիկ անորոշ իրավիճակում են, այլ այն, որ արոտավայրերն անցել են թշնամու վերահսկողության ներքո, և մարդիկ հնարավորություն չունեն իրենց անասուններին կերակրելու, իսկ գյուղացիների համար անասնապահությունը նախ և առաջ իրենց օրվա ապրուստն է:

 

 

Back to top button