ՄիջազգայինՆորություններ

Սկանդալ՝ Կաննում. հաղթող ֆիլմի կինոդիտման ժամանակ մարդկանց ինքնազգացողությունը զանգվածաբար վատացել է

Ավարտվել է Կաննի 74-րդ միջազգային կինոփառատոնը, որի գլխավոր մրցանակը ստացավ ֆրանսիացի ռեժիսոր Ջուլիա Դյուկորնոյի «Տիտան» ֆիլմը: Մրցանակը նրան է հանձնել Շերոն Սթոունը:

Հաղթող ֆիլմը դիտելիս սկանդալ է բռնկվել: Պարզվել է, որ կինոնկարն այնքան դժվար է ընկալել, որ շատերը սկսել են լքել դահլիճը, իսկ ոմանք նույնիսկ շտապօգնության կարիք են ունեցել: Ֆիլմում առկա են բռնության, սպանության, արյան և օրգիաների տեսարաններ:

Սյուժեի առանցքում Ալեքսիա անունով մի աղջկա պատմությունն է, ով լուրջ վթարի է ենթարկվում, ինչից հետո նրա գլխի մեջ տիտանե թիթեղիկ են տեղադրում: Նա տառապում է հոգեկան անկայունությունից, հաճախ ագրեսիայի պոռթկումներ է ունենում: Ալեքսիան ինտիմ հարաբերությունների մեջ է մտնում ավտոմեքենայի հետ և երեխա ունենում:

Կինոքննադատ Եգոր Մոսկվիտինը գնահատել է հաղթող ֆիլմը, որը նա անվանում է ապագայի նախագիծ: «Սա ֆիլմ է մի մարդու մասին, ով այլևս իր մարմնի տերը չէ, մի մարդու մասին, ով բառացիորեն մեքենա է ծնում եւ մինչ այդ մեքենայից է հղիացել, մի մարդու մասին, ով կարող է փոխել իր սեռը, քանի որ պատմության սկզբում նա աղջիկ էր, հետո  դառնում է տղամարդ, այնուհետ կրկին վերածվում աղջկա: Ընդհանուր առմամբ, սա ֆիլմ է ապագայի մասին»,- նշել է Մոսկվիտինը:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շնորհավորել է ռեժիսոր Ջուլիա Դյուկորնոյին «Ոսկե արմավենու» արժանանալու առթիվ: Նա նշել է, որ այդ մրցանակը ֆրանսիական կինոյի հավակնոտության եւ յուրահատկության համար է:

Աղբյուր՝ Cosmo.ru

Back to top button