Նորություններ

Կրակոցներ Երևանի Կենտրոնում. ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության դիմաց հնչել են կրակոցներ. կա վիրավոր

Այսօր՝ հուլիսի 18-ին, կրակոցներ են հնչել Երևանում:   Ժամը 21:30-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ամիրյան փողոցում՝ ԱԱԾ Երևանի վարչության մոտ կրակոցներ են հնչել:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր և կրակված պարկուճներ:   Այս պահին դեպքի վայրում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Արամ Այվազյանի և բաժնի պետի տեղակալ Ներսես Մուրադյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ 1 հոգի հրազենային վնասվածքով տեղափոխվել է թիվ 1 Համալսարանական հիվանդանոց:   Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորի ինքնությունը:   Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ոստիկանության Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության գումարտակի (կարմիր բերետներ) ծառայողները:

 

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button
Close