ՆորություններՏնտեսական

ԵՄ-ն կարող է օգնել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատմանը փորձագետների մակարդակով. Միշել

Եվրամիությունը կարող է փորձագիտական մակարդակով օգնել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ սահմանի սահմանազատման հարցում։ Այս մասին կիրակի Բաքվում հայտարարել է Եվրոպական Խորհրդի նախագահ Շառլ Միշելը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

«Եվրամիությունը պատրաստ է աջակցել տարբեր հարցերի շուրջ տեղաշարժերի հասնելու ջանքերին։ Օրինակ՝ սահմանների դելիմիտացիայի հարցում, և դրա համար մենք պատրաստ ենք Եվրոպայի փորձագիտական օգնությունը ցուցաբերել, իսկ եթե անհրաժեշտություն և ցանկություն լինի, ապա անցկացնել եվրոպական մոնիտորինգ», — ասել Է Միշելը, որի խոսքերը մեջբերվում են Ադրբեջանի նախագահի կայքում։

 

Աղբյուր` Փաստինֆո

Back to top button
Close