Նորություններ

Սահարայի անապատից օդի ներթափանցման պատճառով Հայաստանում կշոգի մինչև +40․․․+42 աստիճան

Սահարա անապատից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված` հուլիսի 18-20-ին հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով՝ հուլիսի 19-21-ին Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում ցերեկային ժամերին հասնելով +40․․․+42 աստիճանի։ Նշված գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Back to top button