Նորություններ

Արտակարգ դեպք Երևանում. «Նոր Զովք» սուպերմարկետից 10 քաղաքացի տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝   այսօր՝ հուլիսի 16-ին, արտակարգ դեպք է  տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:10-ի սահմաններում Արաբկիր վարչական շրջանի Վ. Փափազյան փողոցի թիվ 14 հասցեում գործող  «Նոր Զովք» սուպերմարկետից մի քանի քաղաքացի է տեղափոխվել  «Արմենիա» բժշկական կենտրոն:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված անձինք են՝  32-ամյա Սյուզաննա Արսենյանը,  20-ամյա Անի Սարգսյանը,  26-ամյա Սիլվի Առաքելյանը,  25-ամյա Լաուրա Մանուկյանը,  21-ամյա   Անի Հովահնիսյանը, 20-ամյա Նարինե Ասիրյանը,  25-ամյա Կարինե Կարապետյանը,  18-ամյա Աննա Մարգարյանը,  35-ամյա Մարինե Մկրտչյանը և 32-ամյա Արամ Այվազյանը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝  բոլորը հիվանդանոց են տեղափոխվել  «Նոր Զովք» սուպերմարկետում  շմոլ գազից թունավորման նախանշաններով:

Դեպքի մասին արդեն տեղեկացվել են ոստիկանության Արաբկիրի բաժնում, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Տեղեկությունը փոխանցվել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button