Ստեղծվել է անհատական օդորակիչ, որը կարելի է կրել դիմակի նման եւ շնչել ֆիլտրման համակարգով անցած օդը

Կորոնավիրուսային համաճարակը բարձրացրել է մարդու շնչառության համար անհրաժեշտ օդի որակի պահանջները: Բազմաթիվ բարձր տեխնոլոգիական ընկերություններ սկսել են մշակել արդյունավետ համակարգեր մարդու թոքեր ներթափանցող օդը մաքրելու համար: Biotlab-ը մշակել և ներկայացրել է անսովոր դիզայնի նոր Air-Ring օդորակիչ, որը թույլ է տալիս մարդուն շնչել ֆիլտրման համակարգով անցած օդը:
Air-Ring-ի ֆուտուրիստական կառուցվածքը բաղկացած է HEPA-ից և թույլ է տալիս օդն անցկացնել ուլտրամանուշակագույն մանրէազերծիչով (ստերիլիզատոր): Զտիչը դրվում է օգտագործողի պարանոցին, իսկ մանրէազերծված և զտված օդը ներմղիչ պոմպի միջոցով մատակարարվում է անմիջապես մարդու շնչառական համակարգ:
Ըստ անհրաժեշտության՝ դիմակը կարող է տեղավորվել օգտագործողի դեմքին կամ ամբողջովին մեկուսացնել նրա դեմքը շրջապատից:
Air-Ring դիմակը հագեցած է մարտկոցով, որն ապահովում է ոչ միայն 8 ժամ շարունակ շարունակական օդի մաքրում, այլ նաև ապահովում է օգտագործողի դեմքի օրիգինալ ֆուտուրիստական լուսավորությունը:
Մշակողները նշում են, որ դիմակը նախատեսված չէ կորոնավիրուսից պաշտպանելու համար, բայց հատուկ հակաբակտերիալ ֆիլտրման համակարգի տեղադրման դեպքում այն կպաշտպանի մարդուն վտանգավոր հարուցիչներից: Դիմակի արժեքը դեռ որոշված չէ: