ՄիջազգայինՆորություններ

Օդեսայում չեչենները կրակոցներ են արձակել ճանապարհի մեջտեղում և անմիջապես փռվել ասֆալտին

Երեկ Օդեսայի կենտրոնում մի խումբ չեչեններ մի քանի մեքենայով հարսանիքը նշել են ճանապարհի մեջտեղում: Նրանք կանգնեցրել են երթևեկությունն ու սկսել հրաձգություն և ավտոարշավ:

Տեսանյութը շատ արագ տարածվել է սոցիալական ցանցերում. ոստիկանությունը հայտարարել է հատուկ գործողության մասին, և մի քանի ժամ անց իրավախախտներն արդեն բաժանմունքում էին:

Կովկասցիներին ձերբակալել են Ֆոնտանկա գյուղի տոնական սեղանի մոտ: Օրինախախտների նկատմամբ քրեական գործ է հարուցվել «Խուլիգանություն» հոդվածով:

Պատգամավոր Օլեքսի Գոնչարենկոյի խոսքով՝ այժմ աշխատանքներ են տարվում միջադեպի որոշ մասնակիցներին պատժելու, մյուսներին Ուկրաինայից վտարելու ուղղությամբ:

Back to top button
Close