ՆորություններՍպորտ

Ուրարտուն ցավալի պարտություն կրեց Մարիբորի դեմ խաղում ու դուրս մնաց հետագա պայքարից

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում «Ուրարտուն» սեփական մարզադաշտում ընդունել էր սլովենական «Մարիբորին»։

Հանդիպման առաջին կեսում հաշիվն այդպես էլ չբացվեց, թեև պետք է ընդգծել, որ առաջին րոպեներից շատ ակտիվ էին գործում մեր թիմի ֆուտբոլիստներն ու բազմաթիվ վտանգավոր պահեր էին ստեղծում մրցակցի դարպասին։

Երկրորդ կեսում ևս մեր թիմը շատ անգամ սպառնաց մրցակցին՝ ստեղծելով 100-տոկոսանոց գոլային պահեր, բայց այս անգամ գործեց ֆուտբոլի չգրված օրենքը՝ «Չես խփում դու, խփում են քեզ»․ 85-րդ րոպեին խառը իրադրությունում գոլի հեղինակ դարձավ Դանիել Շտուրմը և ընդհանուր դիմակայության 2-0 հաղթանակով իր թիմին դուրս բերեց Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլ։

Back to top button