Նորություններ
9 ահազանգ է ստացվել ՀՀ տարբեր տարածքներում քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ

Հուլիսի 13-ից 14-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 9 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևանում և Արարատի մարզի Արտաշատ, Լոռու մարզի Վանաձոր քաղաքներում:
Դեպքի վայր ժամանած փրկարարները քաղաքացիներին ցուցաբերել են համապատասխան օգնություն։