Նորություններ

Արմավիրի մարզի Շենավան գյուղում տուն է այրվել

Հուլիսի 13-ին, ժամը 19:23-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շենավան գյուղում այրվում է տուն:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շենավան գյուղի 8-րդ փողոցի տներից մեկում (ոչ բնակելի, մոտ 200 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:38-ին։

Հրշեջ-փրկարարներն իրականացնում են հրդեհաշիջման աշխատանքներ։

Back to top button
Close