Նորություններ

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Չեռնոգորիայի վարչապետին՝ Պետականության օրվա առթիվ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Չեռնոգորիայի վարչապետ Զդրավկո Կրիվոկապիչին՝ երկրի Պետականության օրվա կապակցությամբ: Ուղերձում ասված է.

«Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և բարեկամ Չեռնոգորիայի ժողովրդին Պետականության օրվա կապակցությամբ՝ մաղթելով հետագա առաջընթաց և նոր ձեռքբերումներ։

Հայաստանը կարևորում է Չեռնոգորիայի հետ բարեկամական կապերի շարունակական ամրապնդումն ու զարգացումը։ Լիահույս եմ, որ կառուցողական երկխոսության միջոցով մեզ կհաջողվի ընդլայնել հայ-չեռնոգորական հարաբերությունների օրակարգը, բարձրացնել մեր երկրների միջև առկա համագործակցությունը որակական նոր մակարդակի՝ ի շահ և ի բարօրություն մեր ժողովուրդների»։

Back to top button
Close