Արշավինի մայր․ Անդրեյին կթաքցնեի նրա բոլոր կանանցից

Տատյանա Արշավինան՝ «Արսենալի» և Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Անդրեյ Արշավինի մայրը, հայտարարել է, որ իր տղայի կյանքում առկա բոլոր խնդիրները կապված են կանանց հետ․
«Տղայիս կառանձնացնե՞ի նրա բոլոր կանանցից․ եթե այս հարցն ինձ որոշ ժամանակ առաջ տային, իհարկե կասեի, որ նրան կթաքցնեի, ու Անդրեյի ինչի՞ն են նրանք պետք։
Բայց նա ինքն է նրանց գտել, ինքն է ընտրել։ Այդպիսին է նրա կյանքը, այդպիսին է նրա ճակատագիրը։ Այդպես պետք է լիներ։
Եթե նրա նախկին կանանց հետ կապված սկանդալները չլինեին, նրա մոտ ամեն ինչ այլ կլիներ։ Վստահ եմ՝ նա ավելիին կարող էր հասնել և Անգլիայում նրա կարիերան կարող է բոլորովին այլ կերպ դասավորվել։ Բայց անձնական կյանքի այդ պատմությունները նրան խանգարեցին մեծ հաջողությունների հասնել սպորտում։ Ես դրանում վստահ եմ»,- Տատյանա Արշավինայի խոսքերն է փոխանցում Starhit-ը։