Նորություններ

Արմեն Բայանդուրյան. Թիֆլիսի հայ թատրոնը նաև Ջավախքի հանդիսատեսով պետք է պահվի. Ադամյանցիները հյուրախաղերով Ջավախքում են

Մեկնարկել է Թբիլիսիի հայկական պետական դրամատիկական  թատրոնի հյուրախաղերը Ջավախքում:

Այսօր դերասանախումբը հանդիպել է Հեշտիայի հանդիսատեսին` բացօթյա  համերգի շրջանակում:

Թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանն Ալիքի հետ զրույցում ասել է, որ թատրոնի գերխնդիրը հայաշատ գյուղերում մշտապես ներկա լինելն է, քանի որ Թիֆլիսի հայկական թատրոնը պետք է պահվի` ելնելով Ջավախքի հանդիսատեսից. «Թիֆլիսի հայկական թատրոնը միայն Թիֆլիսի հանդիսատեսի համար չէ: Դրա համար ենք այս տարբերակն ընտրել: Քանի որ դահլիճում խաղալ թույլ չի տրվում, բացօթյա ենք ներկայանում` ուրախ զվարճալի ծրագրով: Հետագայում, երբ այս հիվանդությունն անցնի, հաճախ ենք գալու, որ հանդիսատեսը թատրոնի կարոտ չլինի»:

Բայանդուրյանն ասել է, որ կանոնավոր խաղացանկի անցնելուց հետո Թբիլիսիի հայկական դրամատիկականը  Ջավախքում տարեկան 12 ներկայացում է  խաղալու:

Նա նաև բոլորին հրավիրել է թատրոնի նորացված շենքի բացմանը: Հիշեցնենք` շենքը զրոյից կառուցվել է «Քարթու» հիմնադրամի ամբողջական ֆինանսավորմամբ: Մի քանի ամիս անց նախատեսվում է շահագործել:

Back to top button