Գործարար կանայքՀԱՏՈՒԿ ԱՆԴՐԱԴԱՐՁՆորություններ

«Կերպար»՝ ոճային կանանց համար. գյումրեցի Ժաննայի ստեղծած զարդերի և բիզնեսում նրա հաջողությունների մասին

Մինիմալիզմ զարդերի էսքիզները պատրաստելիս, և մաքսիմալիզմ, երբ խոսքը գնում է երկրի ապագայի մասին: Ժաննայի համար շատ կարևոր է, որ իր ստեղծած զարդերի «ծննդավայրը» նշվի, և ցանկացողներն անձամբ գան Գյումրի:

Ժաննա Չամաքյանը լեզվաբան մանկավարժ է, սակայն ստեղծագործելու ձգտումն,  ասում է, միշտ է եղել իր մեջ: Երբ բիզնես ոլորտում սկսեց աշխատել զարդագործների հետ, որոշեց ստեղծել իր զարդերը: Դրանք հասարակ են, առանց նախշերի, տարբերվող կանանց համար…

«Կերպար»՝ Ժաննայի ստեղծած զարդերի բրենդային անվանումն է: 2018-ին սկսեց իր գործունեությունը և շնորհիվ հենց ոճային և տարբերվող ձեռագրի՝ կարողացավ իր տեղը գտնել շուկայում: Իսկ թե ինչպես հաջողվեց սկսնակ գործարարից դառնալ հաջողակ գործարար, որևէ գաղտնիք չկա. անդադար աշխատանքի…

Որպես կին խոչընդոտների չի հանդիպել թե՛ տանը, թե՛ դրսում: Հակառակը, շրջապատում մոտիվացնող մարդիկ են, ովքեր քաջալերում են շարունակել ընթացքը դեպի երազանքների իրականացում:

Իսկ երազանքները ամբիցիոզ են՝ «Կերպարը» դարձնել ճանաչված բրենդ աշխարհում:

Back to top button
Close