ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Բանգլադեշում մարդիկ խախտում են կարանտինի ռեժիմը՝ աշխարհի ամենափոքր կովին տեսնելու համար

Հազարավոր մարդիկ արհամարհում են Բանգլադեշում կորոնավիրուսի պատճառով հայտարարված համապետական ​​կարանտինը՝ 51սմ հասակ ունեցող կովին՝ Ռանիին տեսնելու համար: Ռանիի տերերը պնդում են, որ նա աշխարհի ամենափոքր կովն է:

23 ամսական թզուկ-կովն իսկական աստղ է դարձել. բազմաթիվ թերթեր և հեռուստաալիքներ ուշադրություն են դարձրել Դաքքայի մոտակայքում գտնվող ագարակում ապրող փոքրիկ կենդանուն:

Ռանիի երկարությունը 66 սանտիմետր է, իսկ քաշը ընդամենը 26 կիլոգրամ: Տերերը պնդում են, որ նա 10 սանտիմետրով կարճ է Գինեսի ռեկորդների գրքում գրանցված ամենափոքր կովից:

Չնայած ամբողջ հանրապետությունում երթևեկության դադարեցմանը՝ կորոնավիրուսային վարակների և մահվան դեպքերի ռեկորդային քանակի պատճառով, հազարավոր մարդիկ գնում են ֆերմա: Միայն անցած երեք օրվա ընթացքում ավելի քան 15.000 մարդ է գնացել Ռանիին տեսնելու:

Տարածաշրջանի գլխավոր անասնաբույժ Սաջեդուլ Իսլամը նշել է, որ Ռանին «գենետիկ նեղազգակցական խաչասերման» արդյունք է, և դժվար թե մեծանա:

Back to top button
Close