Նորություններ

Քիչ առաջ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գյումրիի Շառլ Ազնավուրի հրապարակում. կան վիրավորներ

Այսօր՝ ժամը 12:10-ի սահմաններում խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գյումրիի Շառլ Ազնավուրի հրապարակում: Միմյանց են բախվել «Hyundai» եւ «Opel» մակնիշի ավտոմեքենաները: Կան վիրավորներ:

Հարվածի հետեւանքով «Opel»-ը գլխիվայր շրջվել է:

Քաղաքացիների ուժերով «Opel»-ը կողքի է թեքվել, երիտասարդ վարորդը, ով միջին ծանրության վնասվածքներ էր ստացել ուսի եւ թեւի հատվածում, դուրս է բերվել մեքենայից եւ տեղափոխվել հիվանդանոց:

Ժամանել են շտապօգնության աշխատակիցները, ովքեր առաջին օգնությունն են ցուցաբերել «Hyundai»-ի տարեց ուղեւորուհուն, ով ծնկների հատվածում վնասվածքներ էր ստացել:

«Hyundai»-ի վարորդը, ով վնասել էր ձեռքը, հրաժարվել է բուժօգնությունից:

Դեպի վայր են ժամանել ԱԻՆ աշխատակիցները եւ սահմանազատել տարածքը:

Back to top button