ՆորություններՍպորտ

Դուք չեք կարող թույլ տալ, որ 19-ամյա ամաչկոտ տղան տուգանային հարվածի իրավունք ստանա․ Քինը՝ Անգլիայի հավաքականի փորձառու ֆուտբոլիստներին

Իռլանդիայի հավաքականի նախկին խաղացող Ռոյ Քինը, ով հայտնի է Անգլիայում՝ «Նոթինգհեմ Ֆորեստում» և «Մանչեսթեր Յունայթեդում» իր ելույթներով, քննադատել է Անգլիայի հավաքականի փորձառու խաղացողներին Եվրո-2020-ի եզրափակչից հետո:

Անգլիան 11 մետրանոց հարվածաշարում զիջեց Իտալիային (2: 3), իսկ հիմնական ու լրացուցիչ ժամանակն ավարտվեց ոչ-ոքի (1: 1):

Քինը դժգոհ էր, որ անգլիացի փորձառու ֆուտբոլիստները վճռական հարվածը վստահել էին 19-ամյա Բուկայո Սակային:

«Եթե դուք Ստերլինգ եք կամ Գրիլիշ, չեք կարող թույլ տալ, որ մի երիտասարդ տղա կանգնի ձեր առջև: Դուք չեք կարող թույլ տալ, որ 19-ամյա ամաչկոտ տղան տուգանային հարվածի իրավունք ստանա, երբ դուք շատ ավելի շատ խաղեր եք անցկացրել, երբ նույն Ստերլինգը տիտղոսներ է նվաճել: Դուք պետք է կանգնեք այս երեխայի դիմաց և ասեք. «Լսիր, հիմա ես եմ գնում հարվածելու», – ասել է Քինը ITV-ին տված հարցազրույցում:

armsport.am

Back to top button
Close