ՆորություններՍպորտ

Հայտնի է Եվրո-2020-ի եզրափակչի լավագույն ֆուտբոլիստը

Իտալիայի հավաքականի պաշտպան Լեոնարդո Բոնուչին ճանաչվել է Եվրոպայի 2020 թվականի առաջնության՝ Անգլիայի հետ եզրափակիչ հանդիպման լավագույն ֆուտբոլիստը։ 34-ամյա կենտրոնական պաշտպանը գոլի հեղինակ է դարձել անգլիացիների հետ խաղում՝ հավասարեցնելով խաղի հաշիվն ու այն տեղափոխելով լրացուցիչ ժամանակ։

«Բոնուչին հիանալի էր գործում պաշտպանությունում, դիպուկ փոխանցումներով սկսում էր իր թիմի գրոհները և դարձավ կարևորագույն գոլի հեղինակ»,- նշել է ՈՒԵՖԱ-ի տեխնիկական պատասխանատու Պեկի Բոները։

Նշենք՝ Լեոնարդոն իր թիմի կազմում մասնակցել է Եվրո-2020-ի բոլոր 7 հանդիպումներին, որոնցից 3-ում իտալացիները գոլ բաց չեն թողել։

armsport.am

Back to top button
Close