ՆորություններՍպորտ

Իտալիան հաղթեց Անգլիային եւ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն

Եվրո-2020-ի եզրափակչում Իտալիայի հավաքականը հետխաղային 11 մետրանոցներով հաղթեց Անգլիային։ Հիմնական եւ լրացուցիչ ժամանակն ավարտվեց ոչ ոքի՝ 1։1։

Հանդիպման արդեն երկրորդ րոպեին անգլիացիներիը բացեցին հաշիվը։ Արագ գրոհից հետո Ջանլուիջի Դոնարումայի պաշտպանած դարպասը գրավեց «Մանչեսթեր Յունայթեդի» 25-ամյա պաշտպան Լյուկ Շոուն:

Ընդմիջումից հետո իտալացիների խաղացողներ` «Նապոլիի» 30-ամյա հարձակվող Լորենցո Ինսինիեի եւ Թուրինի «Յուվենտուսի» 23-ամյա հարձակվող Ֆեդերիկո Կիեզայի հարվածներից հետո երեք սեյվի հեղինակ դարձավ «Էվերտոնի» 27-ամյա դարպասապահ Ջորդան Պիկֆորդը։

67-րդ րոպեին իտալացիներից պատասխան գոլը խփեց Թուրինի «Յուվենտուսի» պաշտպան Լեոնարդո Բոնուչին։

Նշանակվեց լրացուցիչ ժամանակ, որի ժամանակ թիմերը չկարողացան գոլ խփել։ Եւ պատմության մեջ երկրորդ անգամ Եվրոպայի առաջնությունների եզրափակիչում նշանակվեց 11 մետրանոցներ, որոնք ավելի հաջող իրացրին իտալացիները։

Իտալիան իր պատմության մեջ երկրորդ անգամ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։ Առաջինը 1968թ.-ին էր։ Անգլիան պարտվեց Եվրոների պատմության մեջ իր առաջին եզրափակչում։

 

Back to top button
Close