ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Սուրճի, թեյի եւ այլ մթերքների ազդեցությունը կորոնավիրուսի վրա. նոր ուսումնասիրություն

Ըստ նոր ուսումնասիրության, օրական 2-3 բաժակ սուրճը մոտ 1/10-րդով նվազեցնում է COVID-19-ով վարակման ռիսկը, հայտնում է Daily Mail-ը:

ԱՄՆ Իլինոյս նահանգի Հյուսիսարևմտյան համալսարանի մասնագետներն ուսումնասիրել են մի շարք սննդամթերքներ, որոնք կարող են պաշտպանել ծանր ընթացքով COVID-19 վարակից: Հետազոտողները պարզել են, որ օրական առնվազն երկու-երեք բաժակ սուրճ խմելու դեպքում մոտ 1/10-րդով նվազում է COVID-19-ով վարակման ռիսկը:

Ամերիկացի գիտնականները, ովքեր վերլուծել են 40 հազար բրիտանացի մեծահասակ անձանց վերաբերյալ տվյալները, կարծում են, որ սուրճը պաշտպանում է վիրուսից: Ըստ գիտնականների՝ ըմպելիքը պարունակում է առողջ բուսական քիմիական նյութեր, որոնք կարող են ակտիվացնել իմունային համակարգը:

Ըստ Earth.com ինտերնետային ռեսուրսի, ուսումնասիրությունը ցույց է տվել, որ սուրճի օգտագործումն ապահովում է նույնիսկ այն մարդկանց պաշտպանությունը, ովքեր արդեն ենթարկվել են կորոնավիրուսի ներգործությանը:

Թիմը վերլուծել է դիետայի բազային գործոնները՝ ներառյալ սուրճի, թեյի, յուղոտ ձկների, վերամշակված մսի, կարմիր մսի, մրգերի ու բանջարեղենի ամենօրյա օգտագործումը:

Ուսումնասիրության արդյուքում պարզվել է, որ բանջարեղենի ամենօրյա օգտագործումը եւս նման ազդեցություն կարող է թողնել:

Սակայն թեյը և մրգերը կարծես չեն օգնում պաշտպանել կորոնավիրուսից, մինչդեռ վերամշակված մսով հարուստ դիետան՝ երշիկեղենը և բեկոնը, մեծացնում է լուրջ հիվանդանալու հավանականությունը:

Ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են Nutrients ամսագրում:

«Չնայած այս արդյունքները դեռեւս պահանջում են անկախ հաստատում, որոշակի դիետիկ ցուցումների պահպանումը կարող է լինել COVID-19-ից պաշտպանության ուղեցույցների լրացուցիչ գործիք՝ վիրուսի տարածումը սահմանափակելու համար»,-հայտարարել են հետազոտողները:

Back to top button
Close